Սեպտեմբերի 11-ին, ժամը 19:17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սատանի կամուրջ-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է,որ Աղվանիի հենակետից Սատանի կամուրջ տանող հատվածում ավտոցիստեռն է խափանվել․ ավտոճանապարհը դարձել է անանցանելի, խցանվել է 85 ավտոմեքենա:
Փրկարարներն ավտոցիստեռնը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել հերթապահություն։ Երթևեկությունը վերականգնվել է։