«Իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի նորընտիր նախագահի մասին

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ։ Կարող եմ ասել, որ աշխատանքային ողջ շրջանում մեր միջև եղել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ և փոխըմբռնում։ Կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ»,-Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով Արցախի նորընտիր նախագահի մասին, նա նշեց․ «Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ։ Շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա և մենք այսօր մեր դիրքորոշումներն ու մոտեցումները միջազգային հանրության հետ համադրելու և չհակադրելու տրամադրությամբ պետք է առաջնորդվենք՝ Լեռնային Ղարաբաղում հաստատված ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով»։

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև շփումներ կան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել