«Իմ կնոջ այցն Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել»․ վարչապետ

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց իր կնոջ այցն Ուկրաինա չքաղաքականացնել։

«Իմ կնոջ այցն Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել, դա անհարկի քաղաքականացվում է»,- ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով՝ իր կինը երկար ժամանակ ներգրավված է «Առաջին տիկինների և ջենթլմենների միջազգային գործընկերության» մեջ և դրա շրջանակներում մասնակցում է միջոցառումների, նման միջոցառում նաև Հայաստանում է նախատեսված։ Այստեղ չեմ կարծում, որ քաղաքական հետևություններ անելու անհրաժեշտություն կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ օրերս Աննա Հակոբյանը Կիևում էր, նա մարդասիրական օգնություն էր փոխանցել Ուկրաինային։ Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո էլ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարել էր, որ իրենց երկիրը չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունները և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Բացի այդ, վարչապետը խոսեց է հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, որոնց մասին հայտարարել էր ՀՀ ՊՆ-ն։ Նա նշեց, որ առաջին անգամը չեն նման զորավարժություններ իրականցվում։

Հռոմի ստատուտի վավերացման մասին խոսելիս նա նշեց, որ գործընթացը մեկնարկել է դեռևս 2022-ի դեկտեմբերին։

«Գործընթացը որոշակի ժամանակ է տանում։ Այն վատ համընկումներ ունեցավ ՌԴ-ի և Հաագայի քրեական դատարանի հարաբերությունների համատեքստում։ Այդ գործընթացն ամենևին էլ կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Դա կապված է հենց սահմանային իրադրության հետ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իրենց Կառավարության օրոք չի ստորագրվել։

Հանրային հեռուսատաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերին ՌԴ-ի հասցեին հնչեցվող իր գնահատականներին։ Նրա խոսքով, ակնհայտ է, որ վերջին իրադարձությունների ֆոնին, Հարավային Կովկասի նկատմամաբ ուշադրության շեղում կամ պակաս կա:

«Մյուս կողմից մենք ունենք սահմանային լարվածություն, որը պետք է հասցեագրել կամ մեր ձեռքի տակ եղած գործիքակազմը փորձել լրացնել: Տեսեք, դուք փորձում եք Հռոմի ստատուտը, հայ-ամերիկյան զորավարժությունները և նույնիսկ, իմ կնոջ այցը կապել սահմանային իրադրձությունների հետ: Եվ ձեր հարցի էությունն այն էր, թե արդյոք այս գործընթացները չեն բերի սահմանային լարվածությունների: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիել այն փաստի վրա, որ օրինակ 2022 թվականին սեպտեմբերի մենք ո՛չ ստատուտ էինք վավերացնում, ո՛չ զորավարժություններ էինք իրականացնում ԱՄՆ-ի հետ, ո՛չ էլ այցելություն էինք կատարում Ուկրաինա, բայց դա չխանգարեց, որ սահմանին ունենանք պատերազմական իրավիճակ: Այսօր մենք փորձում ենք գործիքակազմ ունենալ, որը մեզ հասու կլին և սահմանային անվտանգության մեջ գործոններ ավելացնել, որոնք մեզ կօգնեն»,-հայտարարեց Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել