Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի հետ տնային խաղի առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է նվազագույն հաշվով:
Armsport-ը հայտնում է, որ առաջին կեսում նաև մի քանի ուշագրավ միջադեպ գրանցվեց. նախ, դռոնի օգնությամբ խաղադաշտում հայտնեց Արցախի դրոշն ու երկրպագուների բացականչությունների ներքո մի քանի րոպե ֆուտբոլիստների գլխավերևում ծածանվելուց հետո դուրս բերվեց մարզադաշտից:
Ապա, հարավային տրիբունայում հավաքված երկրպագուների շրջանում սկսվեց ծեծկռտուք, որն աստիճանաբար մեծ թափ հավաքեց՝ ներգրավելով ավելի մեծ թվով մարդկանց: Պարեկների միջամտությունից հետո միայն կրքերը հանդարտվեցին:
@iravaban.netՀայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ տրիբունաներում ծեծկռտուք է տեղի ունեցել♬ оригинальный звук – iravaban.net
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
@iravaban.netՆոր կադրեր Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ տրիբունաներում տեղի ունեցած ծեծկռտուքից