Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Պարո՛ն նախագահ, վստահ եմ, որ Դուք Ձեր թիմի, արցախցի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին, հայ ժողովրդի մեծամասնության օգնությամբ կփրկեք Արցախը կործանումից:

Համոզված եմ, որ դա հնարավոր է:

Իմ, իմ համախոհների և աջակիցների սատարումը՝ Ձեզ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել