Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երեք ամիս շարունակ «BYD» ընկերության ավտոբուսը թեստավորում կանցնի տարբեր երթուղիներում, ինչի արդյունքում էլ կկազմվի տեխնիկական բնութագիր՝ ամբողջական շարժակազմ ձեռք բերելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում