Երևանում գտնվող ևս երկու բենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Հերացի 12, Արաբկիր վարչական շրջանի  Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեներում գտնվող և համապատասխանաբար «ՌԱՆ ՕՅԼ»  և «ՏԻՏԱՆ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։

Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել։ 

Ս թ սեպտեմբերի 11-ին  Մ. Հերացի 12  հասցեի բենզալցակայանը շահագործող տնտեսավարողը սեփական ուժերով  այն ապամոնտաժելու միջոցներ է ձեռնարկել, իսկ  Ավետ Ավետիսյան 70 /7 հասցեում շահագործվող բենզալցակայանը կապարակնքվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել