Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված ««Անասնաբուժության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ հարցը։
Օրենքի նախագիծը օրեսդիրին ներկայացրեց վարչապետի աշխատակազմից Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։
«Առաջարկվում է կենդանիների ոչ սպանդանոցային մորթը թույլատրել որսորդության և ձկնորսության ժամանակ արտաքին և ներքին գործոնների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի ֆիզիկական և ֆունկցիոնալ լուրջ, անվերականգնելի խանգարումներով պայմանավորված, անասնաբույժի ցուցումով կենդանու անկումը բացառելու նպատակով։ Անձնական սպառման համար, այդ թվում կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների, եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցների։
Նախատեսվում է կարգավորում առ այն, որ պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ կայացնելով առգրավման և ոչնչացման մասին որոշում»,-ասաց Պետրոս Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում