Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի: ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարը զբաղեցնող, ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանին:
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն իրականացնել ժողովրդի առջև ստանձնած պարտավորություններս»,-երդվեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թևանյանը վայր էր դրել իր մանդատը՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։