Ես հորդորում եմ ձեզ՝ ավել տուգանել, բոլոր խախտումների դեպքերով․ Տիգրան Ավինյան

Երևանում, օգտվելով նախընտրական վիճակից, փորձում են տարատեսակ ինքնակամ շինություններ կառուցել․ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նախընտրական շրջանում Երևան քաղաքում փորձեր են կատարվում ժամանակը օգտագործել տարբեր ինքնակամ շինություններ կառուցելու համար։ Մեր արձագանքը պետք է լինի մաքսիմալ կոշտ։ Ոչ միայն պետք է կասեցվի դա, այլև պետք է քանդվի, ու՝ մաքսիմալ արագ»,- ասացՏիգրան Ավինյանը։

Նա հորդորեց ոչ մի բանի չնայել և տուգանել՝ ցանկացած խախտման դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել