«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավ է իրականացնում Արաբկիր վարչական շրջանում։
Քաղաքացիներից մեկը մոտեցավ նրան ասաց, որ նրա անունով 10 րոպեում աքրոստիկոս է գրել։
«Տղեր՛ք, եկեք մենք սթափ մտածենք
Իրականանա մեր երազանքը
Գարուններ կգան մաքուր քաղաքում
Րոպե, լսեցի՞ր, դե մի քիչ կանգ առ
Անկեղծ եմ ասում՝ վստահենք իրեն
Նա կարող է դա, ես հավատում եմ
Արդեն արել է քաղաքի համար
Վերջին գազելը գնաց ձուլարան
Ինչքան կոմֆորտ է մեր նոր տեխնիկան
Նոր Երևանով, մաքուր ու սիրուն
Յուրաքանչյուր ոք լավ է զգալու
Աստված օգնական, վստահ եմ ասում
Նա կարող է դա, համոզված եղեք»։