Սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Սամվել Շահրամանյանին ընտրել է Արցախի Հանրապետության նախագահ:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել․
«Շնորհավորում եմ Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Արցախի համար այս ծանր օրերին վճռականություն, իմաստնություն և կամք եմ մաղթում Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին:
Ռոբերտ Քոչարյան
10.09.2023»,-նշվում է հայտարարության մեջ։