Սարգիս Հովհաննիսյանն ազատվեց ՊՊԾ պետի պաշտոնից

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին որոշում է ստորագրել՝ Սարգիս Հովհաննիսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝

1. Սարգիս Հովհաննիսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

2. Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունների կատարումը վերապահել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արթուր Գասպարյանին»,-նշվում է որոշման մեջ։

Պատճառների մասին որոշման մեջ չի նշվում։ Նշենք, որ Հովհաննիսյանն այս պաշտոնում նշանակվել էր 2023-ի ապրիլի 28-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել