Կինը պայմանավորվածություն է ձեռք բերել 7 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, դրանից հետո տղամարդը դանակով սպառնացել է նրան

Սեպտեմբերի 6-ին մի կին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 2-ի գիշերը «Տեցի կրուգ» կոչվող տարածքում իրեն է մոտեցել մոտ 30 տարեկան անծանոթ տղամարդ, ում հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 7 հազար դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Դրանից հետո տղամարդը դանակով սպառնացել է, պահանջել գումար և վերցնելով իր պայուսակում եղած 87 հազար դրամը՝ հեռացել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ստացված տվյալներն իրացնելով՝ Շենգավիթի և Իջևանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ավազակությունը կատարել է Գանձաքար գյուղի 31-ամյա մի բնակիչ:

Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 7-ին, ժամը 7.45-ին, Գանձաքար գյուղում տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Շենգավիթի բաժին, այնուհետև` ներկայացվել քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել