Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի պահպանմանը։
Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների հինգ երթուղիներով, ինչպես նաև Լաչինի միջանցքով»,-ասվում է հաղորդագրության մեջ։