Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1․ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին 2023 թվականի սեպտեմբերի 8-10-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Հակոբ Սիմիդյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
3․ Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Սիմիդյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»: