«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հանդիպեց Ավան վարչական շրջանի բնակիչների հետ։
Հանդիպման ժամանակ, քաղաքացին բարձրացրեց համատիրությունների փակման հարցը։
Տիգրան Ավինյանը ասաց, որ համատիրությունները նոր օրենքով վերակազմակերպելու են․
«Զրոյից իրավական նոր կառույցներ ենք ստեղծելու, և դուք՝ շենքի բնակիրներով, իրապես կատարելու եք ընտրություն։ Քաղաղաքապետարանը և կառավարությունը ֆինանսական աջակցություն կտա համատիրություններին, որ զրոյականի հասցվեն բոլոր խնդիրները։ Այնուհետև մեք դուրս կգանք և դուք ձեր կողմից ընտրված մարդկանց հետ շարունակելու եք նորմալ աշխատել»,- ասաց նա
Այնուհետև քաղաքացին Ավինյանին շնորհակալություն հայտնեց, նախկին իշխանություններին տապալելու կապակցությամբ։