Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ստորագրել են վիզային ռեժիմի վերացման համաձայնագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ ներկայացնելով արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած պաշտոնական այցի արդյունքը:
«Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվեց Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի ստորագրմամբ»,- գրել է Կոստանյանը։
FM @AraratMirzoyan’s official visit to #UAE was marked with signing ceremony to lift the visa regime for the citizens of #Armenia and #UAE.
🇦🇲🇦🇪 pic.twitter.com/qaGjbccWp9— Vahan Kostanyan (@VahanKostanyan) September 7, 2023