ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով օգոստոսի 10-ին առաջադրման դիմում են ներկայացրել առաջին երկու կուսակցությունները. նախ ԿԸՀ են այցելել «Հայաստանի եվրոպական կուսակցության», ապա «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
«Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր։ Հարգելի՛ կուսակցություններ, շտապեք»,- ասվում է հաղորդագրության մեջ: