ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
«Հայաստանը գնահատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, դրա համար մենք ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ գործունեության մշտական խոչընդոտումը և նրա պաշտպանության տակ գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն։ Ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից։ 1000-ից ավել մարդ զրկված է դեղորայքից»։
As we value @ICRC humanitarian role in #NagornoKarabakh, we stress: its continuous obstruction by AZ &abduction of patient under its protection is unacceptable &should be condemned. Over 1760 persons are deprived of medical treatment, many 1000s lack medicine. #OpenLachinCorridor https://t.co/qyElIjZHrO
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) August 8, 2023
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին առևանգվել է։