ՆԳՆ փրկարար ծառայությունում վերագործարկվել է վստահության հեռախոսը

Աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու նպատակով՝ օգոստոսի 1-ից ՆԳՆ փրկարար ծառայությունում գործարկվելու է «Վստահության հեռախոս» թեժ գիծը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Փրկարար ծառայության գործառույթներին առնչվող խնդիրներով և նկատառումներով քաղաքացիները կարող են զանգահարել (+374 10) 36-77-25 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 09.00-17.00-ն (ընդմիջում՝ ժամը 13.00-14.00)։

Թեժ գիծը հնարավորություն կտա առավել օպերատիվորեն արձագանքել ահազանգողների բարձրացրած հարցերին՝ լսելով բնակչության ներկայացրած խնդիրները, ինչպես նաև ծառայության աշխատանքների վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել