Ինչ անել, եթե կարծում եք, որ բուժաշխատողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները

Եթե կարծում եք, որ բուժաշխատողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները կարող եք դիմել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողով:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Անկախ փորձագետներից կազմված նորաստեղծ այս հանձնաժողովում քննվելու են ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները:

Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն` փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ կցված փաստաթղթերը և նյութերը): Առողջապահության նախարարությունը փակ ծրարը` համաձայն հաստատված ընթացակարգի, տրամադրում է էթիկայի հանձնաժողովին:

Հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած առաջին դռնփակ նիստում հանձնաժողովի անդամների կողմից նախագահ է ընտրվել Իզաբել Աբգարյանը, քարտուղար` Վիոլետտա Զոփունյանը: Էթիկայի հանձնաժողովի անհատական կազմին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել