Երևանի մանկապարտեզներում երկարժամյա ծառայության հնարավորություն կա. Տիգրան Ավինյան

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի տարբեր որոշումների ցանկում կա նաև մանկապարտեզների հետ կապված խնդիրը, որոնք բարձրաձայնվում էին ծնողների կողմից և շատ պատճառներից մեկն էր, թե ինչու մարդիկ չեն ուզում շատ երեխա ունենալ։ Խնդրի լուծման ճանապարհներից մեկն է, որ նախակրթարանների հասանելությունն ավելացվի և ժամային առումով աշխատող ծնողների համար հնարավորություն ստեղծվի ավելի երկար ժամերով երեխային թողնել նախակրթարանում։

Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ սա վճարովի ծառայություն է։

«Այս տեսակ ծառայությունից աշխատող ծնողները վստահաբար կցանկանան օգտվել։ Երևանի մանկապարտեզներում երկարժամյա ծառայության հնարավորություն կա, որը հնարավորություն է տալի աշխատող ծնողներին երեխաներին մի փոքր ավելի երկար թողնել նախակրթարանում, աշխատանքն ավարտել, նոր գնալ երեխայի հետևից»,-մանրամասնեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել