«Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ»․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը հայտարարություն է տարածել

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը հայտարարություն է տարածել․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,վաղը` ժամը 11:00-ին, լինելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց, այնուհետև գնալու եմ Կարմիր խաչի գրասենյակ:

Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ …», – գրել է նա։

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել