Վագիֆ Խաչատրյանի դուստրը գրառում է արել՝ դիմելով հորը․
«Պա՛պ, մեր ուժ, մեր կյանքի ամենակարևոր մարդ, դու մենակ չես, աղջիկներդ, ինչպես բոլոր ժամանակներում, քո հետ են, համայն հայությունն է քո հետ…
Ուժեղ կաց, պաշտելիս, հանուն մեզ ու մամայի…», – գրել է Վերա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից: