Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը:
Այս մաsին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։
«Այս դեպքում առևանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով բուժման համար Հայաստան տեղափոխվող մարդու:
Հենց սրանք են «ադրբեջանական տարածքների» ու հետևաբար` նրանց իրավազորության ճանաչման «բարիքները»: Այսքան զգուշացնում էինք այս փորձանքների մասին բացառապես փաստերով:
Ինչպե՞ս են մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանիքները պաշտպանվելու այս փորձանքներից ու այս հանցանքներից:
Բա ու՞ր են մեդիատեռորի մեջ մեղադրողներն ու կեղծ խաղաղասերները, հանուն պաշտոնի Ադրբեջանի խախտումները թաղցնողները. բան չկա՞ ասելու այս իրավիճակներում»,-ասվում է հաղորդագրության մեջ: