Խոշոր չափերի փողերի լվացման մեջ մեղադրվող մեր պաշտպանյալը չկալանավորվեց․ փաստաբան

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ Մ.Մոսինյանի, մերժեց խոշոր չափերի փողերի լվացման մեջ մեղադրվող մեր պաշտպանյալ Կ.Ա-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության միջնորդությունը: Այս մասին հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Ի դեպ, մեղարդրյալի նկատմամբ առկա է նաև այլ քրեական հետապնդում, որի շրջանակներում կիրառված է այլընտրանքային խափանման միջոց։

Ծանր գիշեր էր, բայց շատ հաճելի լուսաբացով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել