«Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած սցենարի»․ Պուտինը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հնարավոր բախման մասին

Ռուսաստանը չի ուզում ուղիղ ռազմական բախում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, բայց եթե որևէ մեկը ցանկանա՝ Մոսկվան պատրաստ է դրան, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գրում է РИА Новости-ն։

«Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած սցենարի: Բայց ոչ ոք դա չի ուզում: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ժամանակին մենք ստեղծեցինք հատուկ մեխանիզմ, այդ հակամարտությունները կանխելու համար: Մեր որոշ գերատեսչությունների ղեկավարներ անմիջականորեն շփվում են միմյանց հետ և ունեն ցանկացած ճգնաժամային իրավիճակի շուրջ խորհրդակցելու հնարավորություն»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսում։

Նա նկատել է, որ դա վկայում է այն մասին, որ ոչ ոք չի ցանկանում բախումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել