«Այցելել եմ Գեղարքունիքի մարզ»․ Նիկոլ Փաշինյանը՝ մարզային այցելության ու հանդիպումների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելությունից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել

«Այցելել եմ Գեղարքունիքի մարզ:

Գավառում ծանոթացել եմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:

Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 733 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարի Գեղարքունիքում ընթացքի է մեջ են ավելի քան 50 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:

Գավառում սուբվենցիոն ծրագրով վերանորգվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը: Ծրագրի արժեքը ավելի քան 21 մլն դրամ է, որի մի մասը հատկացվել է պետբյուջեից, մյուս մասը՝ համայնքի:

Ծանոթացա նաեւ Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կրկին սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները գնահատվում են 174 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն առաջիկայում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել