Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝
Պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ՝ Գևորգ Հայրապետյանին 2023 թվականի օգոստոսի 2-ից ազատել արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից»։