Հուլիսի 28-ին, ժամը 08։00-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն, տեղում իրականացվում են նաև հովացման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 14 մարտական հաշվարկ, Երևանի քաղաքապետարանի 8 ջրատար, օգտագործվել է 478 տոննա ջուր (որից 138 տոննան տրամադրվել է փրկարարների կողմից) և 13 բեռնատար հող։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում:
Հուլիսի 26-ին, ժամը 17։59-ին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։ Աղբավայրի շինարարական հատվածում՝ մոտ 30 քմ տարածքում, իրականացվել է ծխացող օջախների վերացման աշխատանքներ։