Պոլիտեխնիկն ու Քյոլնի տեխնոլոգիական համալսարանը ստորագրել են Ակադեմիական համագործակցության հուշագիր․ Գոռ Վարդանյան

Այսօր Քյոլնի տեխնոլոգիական համալսարանի (կիրառական գիտությունների համալսարան) նախագահ դոկտոր, պրոֆեսոր Ստեֆան Հերցիգի հետ ստորագրեցինք Ակադեմիական համագործակցության հուշագիր:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Համագործակցությունը հնարավորություն է ստեղծում`

Ակադեմիական, վարչական անձնակազմի երկարաժամկետ փոխանակում,

Բակալավրում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողների շարժունություն,

Համատեղ դասախոսությունների, սեմինարների, գիտաժողովների կազմակերպում,

Ակադեմիական կրեդիտների փոխճանաչում,

Համատեղ դրամաշնորհային նախագծերի իրականացում,

Համատեղ գիտական հրապարակումների և հանդեսների իրականացում:

Մեր նպատակն է այս ճանապարհով ստեղծել կյուն և վստահելի արդյունքներ գեներացնող ակադեմիական համագործակցություն:

Համագործակցության հուշագիրը գործում է այսօրվանից 3 տարի ժամկետով` շրջափուլը հետագայում երկարացնելու հնարավորությամբ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել