Հայաստանի և Արցախի Հանրապետությունների փաստաբանների պալատների խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Այսօր՝ 2023թ․ հուլիսի 26-ին,  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդն անցկացրել են համատեղ նիստ: 

Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

Խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը և Արցախի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:

Նիստի ընթացքում քննարկվել է բացառապես Արցախի Հանրապետությունում   ստեղծված օրհասական իրավիճակը:

        Մասնակիցներն արձանագրել են, որ Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով կտրվել է Արցախի կապն արտաքին աշխարհի հետ: 

Փաստերի համադրման արդյունքում և միջազգային իրավական կարգավորումների լույսի ներքո  Հայաստանի Հանրապետության Արցախի Հանրապետության փաստաբանների պալատների  խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես կոչ են անում․

    • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, 
    • Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին,
    • Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և ներպետական կառույցներին
  • Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատին (որպես եռակողմ համաձայնագրի մասնակից պետության գործընկեր կառույց), 
  • այլ պետությունների գործընկեր փաստաբանների պալատներին և միություններին՝ 

ցուցաբերել գործուն աջակցություն Արցախի ժողովրդի շրջափակումը վերացնելու և հումանիտար աղետը կանխելու հարցում, այդ թվում՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը:

Հ.Գ. Փաստաբանական կառույցների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը կհրապարակվի առաջիկայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել