Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երթևեկության կազմակերպման պլանում կատարվել է ժամանակավոր փոփոխություն կմ35+450-կմ37+200 հատվածում։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Հուլիսի 27-ից նախատեսվում է կազմակերպել շրջանցիկ ճանապարհի միացման հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Լծորդման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 3 օրվա ընթացքում։
Գյումրի-Երևան ուղղության երթևեկությունը կապահովվի ներկայում գոյություն ունեցող ճանապարհով, իսկ հակառակ՝ Երևան-Գյումրի ուղղությունը նախատեսվում է շրջանցիկ ճանապարհով։
Լծորդումների իրականացման աշխատանքների ժամանակ երթևեկության անվտանգությունը կապահովվի դրոշակակիրների և համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման միջոցով։
Շրջանցիկ ճանապարհի լծորդման հատվածներում երթևեկության բաժանարար հատվածներում կտեղադրվեն կոներ՝ լուսանդրադարձման բարձր հատկություններով։ Այդ հատվածում լրացուցիչ անվտանգությունը կապահովվի դրոշակակիրների օգնությամբ։
Լծորդման աշխատանքներն ավարտելուց հետո Մ-1-ի նշված հատվածի երթևեկությունը երկու ուղղություններով կիրականացվի շրջանցիկ ճանապարհով։
