Ծեծ, վիճաբանություն և կրակոցներ․ ոստիկանություն

Հուլիսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում Այգավան բնակավայրում վիճաբանություն է եղել 33-ամյա, 35-ամյա և 40-ամյա երեք համագյուղացիների միջև, որի ընթացքում 40-ամյա տղամարդը ծեծի է ենթարկվել՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Միջադեպից հետո նա 36-ամյա եղբոր հետ գնացել է 35-ամյա համագյուղացու տուն՝ պարզաբանումների: Վիճաբանություն է սկսվել, և 36-ամյա երիտասարդը հրացանից կրակել է համագյուղացու դարպասին:

Դեպքի վայրի զննության ժամանակ 35-ամյա տանտերը Արարատի բաժնի ոստիկաններին է ներկայացրել է 36-ամյա համագյուղացու ձեռքից վերցված «ԻԺ 18 Ե» տիպի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել