Վթարային ջրանջատում է Երևանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 26-ին

-ժամը 14:00-21:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ 1, 2 թաղամասերի ջրամատակարարումը,

-ժամը 15:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի, Ավանեսով փողոցների, Էրեբունի Ավանեսովի 1, 2 նրբանցքների, Նոր Արեշ 35 փ. 125/3-127/3 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 15:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Սարյան 16, 18, 20, 25 շենքերի, Արամ 90, 92 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել