Վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից․ ԱՆ

Ինչպես արդեն հայտնել ենք, Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները վաղ առավոտյան մարզից ժամանել են Երևան և Նիկոլ Փաշինյանի աշխատավայրի մոտ՝ Բաղրամյան 26-ում, հերթական բողոքի ակցիա են իրականացնում:

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում փողոցը փակած ծնողների մոտ հերթապաhություն են իրականցնրել նաև ոստիկանները։ Այդ ընթացքում Mercedes-Maybach մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի ենթարկեց պարեկային ծառայողներից մեկին։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։

Վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել