Երևան քաղաքում՝ հուլիսի 26-ի ցերեկը, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում`հուլիսի 26-ի ցերեկը, 27-28-ին և 30-31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
