Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հղել Հունաստանին:
«Հունաստանը եռօրյա սուգ է հայտարարել, և Հայաստանը համերաշխ է հույն ժողովրդի հետ։ Ցավակցում ենք Canadair ավիաընկերության օդաչուների ընտանիքներին, որոնք զոհվել են Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով»,-գրված է ԱԳՆ-ի «Թվիթերի» էջում։