6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանում

Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.32⁰ և արևելյան երկայնության 49.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան՝ Նեֆթչալա քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 2-3, Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել