400 տոննա հումանիտար օգնություն այսօր կհասցվի Կոռնիձոր՝ Արցախի ժողովրդին փոխանցելու համար

«Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին, սնունդ կյանքի համար»․ այսպիսի գրություններով՝ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար այսօր 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր։

Նախատեսվում է Կոռնիձորից հումանիտար բեռը, ռուս խաղաղապահների միջոցով, փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովրդին։

Երեկ Կառավարությունը հաղորդեց, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:

Կառավարությունը չէր մանրամասնել, թե ինչպես էր այդ օգնությունը հասցվելու պաշարված Արցախ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել