Բախվել են բեռնատար և մարդատար մեքենաներ. ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Հուլիսի 24-ին, ժամը 20:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 2-րդ թունելում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Պարզվել է, որ բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1979 թ, ՌԴ քաղաքացի) կցորդիչը և «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Վ․, ծնված 1981 թ․), վերջինս տեղի ուժերով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Դ-ն (ծնված 1979 թ․) և Դ․ Դ-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Թունելը շարունակվում է մնալ երկկողմանի փակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել