Նվազգույնը, որ այս ծանր վիճակում կարող ենք անել Ազատության հրապարակ գալն է․ ադրբեջանագետ

Ադրբեջանը իր քաղաքականությամբ ամենօրյա մակարդակով Արցախում սպանում է կյանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ադրբեջանագետ,  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Ի՞նչ իրավունքներ, ի՞նչ անվտանգություն, երբ վերացնում են կյանքը։ Մարդիկ զրկված են կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից` ուտելիք, վառելիք, տրանսպորտ, փոխադրումներ։

Սա ֆիզիկական հյուծում է, որն ուղեկցվում է հոգեբանական ու բարոյական ահաբեկչությամբ։ Կոնկրետ էթնիկ խմբի` հայերի ոչնչացման համար Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում։

Նվազգույնը, որ այս ծանր վիճակում կարող ենք անել վաղը ժամը 20։00֊ին Ազատության հրապարակ գալն է։ Ցույց տանք, որ Արցախի մեր հայրենակիցները մենակ չեն, մենք ապրումակից ենք, մենք մարդ ենք, մենք չենք նստի ու լուռ նայենք, թե ինչ է տեղի ունենում Արցախում։

Հանրահավաքը շատ բան կփոխի՞, դժվար թե, բայց ոչինչ չանելուց հաստատ ավելի ճիշտ է իրար կողք կանգնելն ու Արցախում ապրող 120,000 հային աջակցելը, հիշեցնեմ, որ նրանցից 30,000ը երեխաներ են։ Մենք միջազգայիններից բան չենք կարող ակնկալել, քանի դեռ մենք ոտքի չենք կանգնել»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել