Այս տարի Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածն ամբողջությամբ կվերականգնվի

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածն այս տարի ողջ ծավալով կվերականգնվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանը։

Հստակեցվել են շինարարական և տեխնիկական լուծումները, նախագիծը հանձնվել է փորձաքննության, որից հետո էլ կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

Կկառուցվի նաև երկրորդային ճանապարհ, որը սպասարկելու է հարակից շենքերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել