Ցավում եմ, որ պետք է անդրադառնամ մեր դեմ հերթական ցեխ շպրտոցուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
«Մեր գործընկերներից մեկը գրել է, որ Կարմիր բլուրի մասնաճյուղի ղեկավար ենք նշանակել ռուս հնագետի, և որ հնավայրի գործունեությունը լրիվ անցավ ռուսերենի:
Այո, Կարմիր բլուր մասնաճյուղի ղեկավար է նշանակվել աշխարհում էքսպերիմենտալ հնագիտության ճանաչված մասնագետ, թանգարանագիտության, հուշարձաններում կրթական կոնտենտի ստեղծման մեծ փորձ ունեցեղ Հայաստանի հանրապետության ռեզիդենտ Իվան Սեմյանին: Ինքս եմ Իվանին խնդրել, որպեսզի ստանձնի այդ պատասխանատու պաշտոնը:
Սակայն դա չի նշանակում, որ մասնաճյուղի գործունեությունն անցել է ռուսերենի: Մի բորբոբեք նման կրքեր:
Ընդամենը ռուսական ընկերության հետ Կարմիր բլուրում իրականացվելու են կրթական ծրագրեր: Նույնկերպ, մենք օրինական ֆրանկոֆոն երեխաների համար Էրեբունիում իրականացնում ենք կրթական ծրագրեր, նույնկերպ անգլիախոս երեխաների համար և դա շատ նորմալ է: Նույն Իվանը որոշ ժամանակ առաջ կրթական ծրագիր էր անցկացնում հայ երեխաների համար:
Եթե ինչ-որ մեկն այդտեղ խտրականություն է տեսնում, ապա դա իր խնդիրն է»,-նշել է նա: