Թշնամին կիրառել է հրաձգային զենք ու 60 մմ ականանետ

Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12: 50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմից կորուստներ չկան։

Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղացապահ զորակազմի հրամանատարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել