Հուլիսի 23-ին, ժամը 03:11-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի վերջնամասում քաղաքացին բարձրությունից ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 139-րդ կմ-ի ճամփեզրյա հատվածից Ա․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ընկել է մոտ 10-12 մ բարձրությունից՝ հայտնվելով Արփա գետի ափին։
Տուժածին մոտեցման ուղիների բացակայության պատճառով փրկարարները մոտեցել են գետի հակառակ ափ, անցել գետը, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն, պատգարակման միջոցով անցկացրել գետը և մոտեցրել (մոտ 600 մ) շտապօգնության ավտոմեքենային։ Ա․ Հ․-ն հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։