«Երազ այգին» չեղարկել է պաղպաղակի փառատոնը՝ պայմանավորված Արցախում տիրող իրավիճակով

«Երազ այգին» չեղարկել է պաղպաղակի փառատոնը՝ պայմանավորված Արցախում տիրող իրավիճակով: Հայտարարության մեջ ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Երազ այգու» մեր շա՛տ սիրելի այցելուներ,

Տեղեկացնում ենք, որ Արցախում տիրող աղետալի իրավիճակով պայմանավորված՝ հուլիսի 28-ին նախատեսված «Պաղպաղակի փառատոն»-ն անժամկետ հետաձգվում է։

Մեր այս որոշման հետ համակարծիք են միջոցառման բոլոր համակազմակերպիչ մեր գործընկերները, մասնակիցները, մեր ամբողջ թիմը։
Լիահույս ենք, որ դուք ևս կաջակցեք ու կկիսեք այն։

Վստահ ենք՝ բոլորիս մտքերն ու աղոթքներն այսօր Արցախի հետ են և ուղղված են Արցախին, ու բոլորիս երազանքներն Արցախին են վերաբերում։

Հուսով ու հավատով ենք, որ շատ շուտով նորից կհանդիպենք «Երազ այգում», լիաթոք ուրախությամբ և խաղաղ մտքով կնշենք բոլոր իրադարձությունները, տոներն ու փառատոնները։

Սիրով՝ «Երազ փրոջեքթս» թիմ»:

Լուսանկարը՝ «Երազ այգու» ֆեսյբուքյան էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել