Հուլիսի 22-ին` ժամը 19:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի համայնքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Ն․ Վ․, ծնված 1986 թ.) և Volkswagen (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Վերջինս այնուհետև բախվել է էլեկտրական սյանը, իսկ Opel մակնիշի ավտոմեքենան՝ գազատար խողովակին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ս․ Վ․-ն (ծնված 1961 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Տուժածները հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: