«Զգուշացեք․ կայքի հասցեն ակնհայտ ուրիշ է, քան նախագահականի». Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է հերթական խաբեության մասին:

«Ժող ջան, էս սուտ ա։ Սրանով քարտից փող են տանում։ Եթե չեք հասկանում, թե ինչու է սուտ, մի քանի բան ասեմ, ականջին օղ արեք։ Ես շուտվանից արել եմ

1. Եթե սենց բան լինի, ձեզ հաստատ Տելոգրամով կամ Ֆեյսբուքում մի անծանոթ չի գրի դրա մասին

2. Եթե սենց բան կա, ուրեմն գոնե մի այլ տեղ գրած կլնի։ Մի հատ գուգլեք, այ տնաշեններ

3. Կայքի հասցեն ակնհայտ ուրիշ է, քան նախագահականի, հարգելի տնաշեններ

president-am. id381. xyz

Շնորհակալություն ուշագրավության համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել